Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար

Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված փոխադարձ մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան։

«Մենք դեռ գնահատում ենք հայտարարված մաքսատուրքային միջոցների մակրոտնտեսական հետևանքները, բայց դրանք բացահայտորեն զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության հեռանկարների համար դրա դանդաղ աճի շրջանում»,- պարզաբանել է նա:

Կազմակերպությունը Միացյալ Նահանգներին և նրա առևտրային գործընկերներին կառուցողական աշխատանքի կոչ է արել։

ԱՄՀ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի  հետևանքների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ամսվա վերջին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։