Ֆրանսիայի նախագահը ԵՄ ընկերություններին կոչ է արել սառեցնել ներդրումներն ԱՄՆ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ԵՄ գործարարներին դադարեցնել ներդրումներն Ամերիկայում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի։
«Կարևոր է, որ ապագա ներդրումները, հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարված ներդրումները, որոշ ժամանակով դադարեցվեն»,- ասել Է Մակրոնը Ելիսեյան պալատում տուժած ոլորտների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Այս ամսվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ֆրանսիական բեռնափոխադրող «CMA CGM» ընկերությունը մտադիր է 20 միլիարդ եվրո ներդնել ԱՄՆ-ում: Հունվարին շքեղ ապրանքների LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոն ասել էր, որ քննարկում է ԱՄՆ-ում ներդրումների ավելացման հնարավորությունը, և բարձր էր գնահատել Թրամփի տնտեսական քաղաքականությունը:
Չորեքշաբթի Թրամփի վարչակազմը ԵՄ-ի համար 20 տոկոս մաքսատուրքեր է սահմանել դեպի ԱՄՆ ամբողջ արտահանման համար։