Ինչպես կազդեն ԱՄՆ-ի ներմուծման նոր մաքսատուրքերը Հայաստանի և այլ երկրների վրա

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը էական ազդեցություն չի ունենա անդամ երկրների վրա, հայտարարել է Եվրասիական զարգացման բանկը։
Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի բազային մաքսատուրքը կազմում է 10%, մինչդեռ ԱՄՆ-ի հետ նրանց տեսակարար կշիռը նույնպես փոքր է (համապատասխանաբար 1%, 3.9% և 0.1%)։
Ռուսաստանը և Բելառուսը մաքսատուրքերի ցանկում չեն, և նրանց հետ ԱՄՆ առևտուրն այժմ 10 անգամ ցածր է, քան մինչև պատժամիջոցների սահմանումը։ Կենտրոնական Ասիայի երկրներից ամենաբարձր տուրքերը (27%) Ղազախստանինն են:
Ըստ բանկի՝ նույնիսկ ցածր ուղղակի ազդեցության դեպքում հնարավոր են անուղղակի ազդեցություններ՝ արտահանող երկրների համար հումքի պահանջարկի նվազում, նավթի գների անկում և ճնշում ազգային արժույթների վրա։