Չինաստանը ԱՄՆ-ի հետ կապված հայց է ներկայացրել ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմին

Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վեճերի կարգավորման մեխանիզմին՝ ի պատասխան ԱՄՆ-ի «փոխադարձ» մաքսատուրքերի։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ Չինաստանն իր արտահանման վերահսկման ցուցակում ավելացրել է 16 ԱՄՆ տեխնոլոգիական ընկերություն՝ երկակի նշանակության ապրանքների մատակարարմանը հետևելու համար, ինչպես նաև ավելացրել է ևս 11 ամերիկյան ընկերություն Թայվանի հետ ռազմական համագործակցության համար անհուսալի կազմակերպությունների ցանկում։
Ինչպես ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ, դա արվել է «ազգային անվտանգությունն ու շահերը պաշտպանելու, նաև միջազգային պարտավորությունները կատարելու նպատակով»։