Մենք շաբաթներ անց կիմանանք՝ պատրաստ է արդյոք Ռուսաստանը դադարեցնել պատերազմը․ ԱՄՆ պետքարտուղար

Մենք շաբաթներ անց կիմանանք՝ պատրաստ է արդյոք Ռուսաստանը դադարեցնել պատերազմը․ ԱՄՆ պետքարտուղար

Մենք շաբաթներ անց, ոչ թե ամիսներ անց կիմանանք՝ պատրաստ է արդյոք Ռուսաստանը դադարեցնել պատերազմը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկոդ Ռուբիոն։

Նա նշել է, որ Ուկրաինան արդեն ցույց է տվել իր պատրաստակամությունը դադարեցնել պատերազմը, և այն պետք է ավարտվի «երկու կողմերի համար ընդունելի լուծմամբ»։

«Եթե կա հետաձգման մարտավարություն, դա մեզ չի հետաքրքրի։ Թրամփը չի մասնակցի անվերջ բանակցություններին: Մենք շուտով կիմանանք, թե արդյոք Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը: Եթե այո, հրաշալի է, եթե ոչ, մենք պետք է վերագնահատենք մեր դիրքորոշումը և անելիքները», - ասել է Ռուբիոն: