«Զենքի և հետախուզության հոսքը Ուկրաինա կշարունակվի»․ այլ հայտարարություններ ՆԱՏՕ-ի ղեկավարից

«Զենքի և հետախուզության հոսքը Ուկրաինա կշարունակվի»․ այլ հայտարարություններ ՆԱՏՕ-ի ղեկավարից

Զենքի և հետախուզության հոսքը Ուկրաինա կշարունակվի, չնայած այն բանին, որ ամերիկյան կողմը չի մասնակցի ապրիլի 11-ին Բրյուսելում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։

Ըստ Ռյուտտեի՝ ՆԱՏՕ-ն նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո կշարունակի Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք համարել։

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չի դիտարկվում որպես հնարավոր խաղաղ համաձայնագրի մաս»,- ընդգծել է քարտուղարը

«Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային խոստացվել է անշրջելի ճանապարհ դեպի դաշինք: Դա ճիշտ է: Այժմ Ուկրաինան մոտ է ՆԱՏՕ-ին: Սակայն ոչ ոք չի ասել, որ անդամակցությունը կլինի խաղաղության համաձայնագրի մի մասը», - պարզաբանել է ՆԱՏՕ-ի ղեկավարը: