Սպիտակ տունը չի գնա զիջումների, որոնք «հակասում են Ուկրաինայի ու ԵՄ-ի կարմիր գծերին». ԵՄ պաշտոնյա

ԱՄՆ-ը բացառել է Մոսկվային զիջումները, որոնք կհակասեն Եվրամիության և Կիեւի կարմիր գծերին, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Կալլասի խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ Սպիտակ տունը չի գնա զիջումների, որոնք «հակասում են Ուկրաինայի ու ԵՄ-ի շահերին ու կարմիր գծերին»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայության կարևորությունը և Եվրոպային կոչ է արել ուժեղացնել իր ռազմական կարողությունը։
Մարկո Ռուբիոն ապրիլի 3-ին Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետք է ռազմական ծախսերը հասցնի ՀՆԱ-ի 5%-ին։