Արցախում սպասողական են. ինտեգրումն անխուսափելի՞ է 

Արցախում սպասողական են. ինտեգրումն անխուսափելի՞ է 

Արցախում խուճապային տրամադրություն չկա, բայց մարդկանց շրջանում լուռ անհանգստություն է հասունանում։ Աղդամի (Ակնա) ճանապարհով ռուսական հումանիտար օգնությունը վաղ առավոտյան Արցախ մտավ։ Որքան էլ արցախցին ուներ դրա կարիքը, բոլորն էլ գիտակցում են, որ սա սկիզբ է նոր աղետի, քանի որ ստիպված են համակերպվել այն մտքի հետ, որ այդ ճանապարհը կարող է բաց լինել նաև Ադրբեջանի համար։

Անկախ ստեղծված իրավիճակից, արցախցիները դեռ փակ են պահում Ակնա-Ասկերան ճանապարհը, որպեսզի որևէ ադրբեջանական մեքենա չմտնի Արցախ։

Արցախցիներն ասում են՝ հենց այդ ճանապարհի բացումը նշանակում է սկսել ինտեգրման գործընթաց, որին ձգտում է Ադրբեջանը և որի մասին անընդհատ խոսում է Ալիևը։

MediaHub-ի հետ զրույցում արցախցիներից մեկն ասաց, որ մարդիկ արդեն իրենց իրերն են պատրաստում, որովհետև չեն ցանկանում ապրել ադրբեջանցու հետ մեկ հարկի տակ։ 

«Իսկապես, կասե՞ք, թե ինչ անենք. մնանք թրքանանք, թե մեռնենք։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեկ ազգի մեջ տարանջատումներ սկսվեցին, արցախցի-հայաստանցի լինելը համարվեց հայ ու ոչ հայ լինել։ Ինտեգրումն անխուսափելի է, բոլորս էլ լավ ենք հասկանում»,-ասաց մեր աղբյուրը։

MediaHub-ը հիշեցնում է, որ Արցախի տեղեկատվական շտաբը դեռ շաթաբ օրը հայտնել էր, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ստեփանակերտը նշել էր նաև, որ այս քայլին դիմում են՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։

Որոշ ուժեր Արցախում համարում են սա ինտեգրման գործընթացի մեկնարկ...