Կլինի՞ Սուրեն Սարգսյանն ընդդեմ Բրյուսովի ռեկտորի իրավական գործընթաց

Կլինի՞ Սուրեն Սարգսյանն ընդդեմ Բրյուսովի ռեկտորի իրավական գործընթաց

Այսօր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Բրյուսովի ռեկտորը որոշում է կայացրել, որ 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո Սարգսյանն այլևս չպետք է այնտեղ դասավանդի ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ:

MediaHub-ը կապ հաստատեց Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե ինչ է պատրաստվում անել, արդյոք նախաձեռնում է իրավական գործընթաց վերականգնվելու համար.

«Իհարկե, ինձ ուղիղ տեքստով չեն ասել ընդդիմադիր հայացքների մասին, բայց հաշվի առնելով, որ ինձանից առաջ բոլոր այն դասախոսները, որոնք պրոիշխանական չէին և ունեին ընդդիմադիր հայացքներ, իրենց բոլորին ժամեր չեն տրամադրել, ապա ակնհայտ է դառնում, որ սա նույն տրամաբանության մեջ է մտնում»,- ասաց Սարգսյանը։ 

Իրավական գործընթացի մասին հարցին ի պատասխան Սուրեն Սարգսյանն արձագանքեց՝ եթե ինչ-որ գործընթաց որոշի սկսել, ապա անպայման կհայտնի այդ մասին.

«Բայց կարծում եմ, որ պետք է դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն առարկան, որովհետև այն այլ տեղերում չի դասավանդվում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մարիա Զարգարյան