Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները լավ են ընթանում․ Թրամփ

Ուկրաինական կարգավորման հիմնական դիրքորոշումները համաձայնեցված են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների օրը» լավ է անցել։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները լավ են ընթանում: Թվում է, թե ապագայում մեզ հաջողություն է սպասվում», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի հանդիպումից հետո:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի բացահայտի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքը մինչև դրանց պաշտոնական ավարտը։