Թրամփը Հռոմում կհանդիպի Մելոնիի, Սթարմերի և Զելենսկու հետ

Թրամփը Հռոմում կհանդիպի Մելոնիի, Սթարմերի և Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ կնոջ՝ Մելանիայի հետ, ժամանել էր Հռոմ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու համար, մտադիր է հանդիպումներ ունենալ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին հայտնել է «La Repubblica» թերթը։

Զելենսկու մասնակցությունը միջոցառմանը հարցականի տակ է էցէլ, սակայն նրա անունը, ըստ հրատարակության, հայտնվել է տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների թարմացված ցուցակում, որը լրագրողներին տրամադրել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Թրամփի այցի պաշտոնական ծրագրի համաձայն՝ նա Հռոմից կմեկնի այսօր կեսօրին Վատիկանում կայանալիք հուղարկավորության պատարագից անմիջապես հետո։

Նրա՝ Հռոմում մնալը սահմանափակված է 15 ժամով, հաղորդել թերթը։ Ենթադրվում է, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ դեսպանի «Տավերնա» առանձնատանը։