Ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցում են Անկարայում (Թուրքիա) անցկացվող հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին. այդ մասին հայտնում է ՊՆ-ն:
Նշենք, որ զորավարժությունները, որոնց մասնակցում են տարբեր երկրների զինվորականներ, կշարունակվեն մինչև սեպտեմբերի 22-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ, որը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը։