Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային անվտանգության գոտու ստեղծման հարցով. այդ մասին Twitter-ում հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Մեկնաբանելով Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային էլեկտրահաղորդման գծի շահագործման վերսկսման հարցը՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ սա շատ կարևոր քայլ է կայանի միջուկային անվտանգության պահպանման համար, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։