ՇՀԿ քարտուղարությունները և Արաբական պետությունների լիգան կստորագրեն համագործակցության հուշագիր

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) քարտուղարությունները մտադիր են համագործակցության հուշագիր ստորագրել. այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ուզբեկստանից ՇՀԿ-ի ազգային ներկայացուցիչ Իսմատուլլա Նուրիմբեթովը։
«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարին կազմակերպության առաջիկա գագաթնաժողովին հրավիրելու վրա՝ ՇՀԿ-ի և Արաբական պետությունների լիգայի քարտուղարությունների միջև հուշագիր ստորագրելու համար», - ասել է Նուրիմբեթովը՝ Տաշքենդում ՇՀԿ-ի ազգային համակարգողների խորհրդի նիստում։