Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում հերթապահում են արհեստական ինտելեկտով զինված ռոբոտ-ոստիկանները. այդ մասին հունիսի 13-ին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նման ռոբոտներ առաջին անգամ են հայտնվել Նարիտա օդանավակայանում։ Ռոբոտի հասակը 1,2 մ է, այն փոքր փոխադրամիջոց է հիշեցնում։ Ռոբոտում ներկառուցված արհեստական ինտելեկտը կարող է ակնթարթորեն վերլուծել տեղադրված տեսախցիկների ֆիքսած պատկերը, գրում է TASS-ը։
Նրանք նաև համալրված են բարձրախոսներով և անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ուղևորներին որոշակի խնդրանքով:
Սպասվում է, որ այս ռոբոտները կպահպանեն կարգուկանոնը օդանավակայանում, ինչպես նաև կփնտրեն մոռացված կամ կասկածելի իրեր:
Ոստիկանական ռոբոտների նմանատիպ մոդելներ հայտնվել էին Տոկիոյի օդանավակայանում՝ ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին: