ԱՄՆ-ը և G7-ի գործընկերներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ

ԱՄՆ-ը և G7-ի գործընկերներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ

ԱՄՆ-ն աշխատում է G7-ի գործընկերների հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար, ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ օգնական Դերեկ Հոգանը:

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել մեր պատժամիջոցների փաթեթը: Մենք դա անում ենք G7-ի անդամ երկրների հետ սերտ համակարգմամբ», - ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի փորձագիտական ​​կենտրոններից մեկում:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինայի վերակառուցման կարիքների համար, նա պատասխանել է, որ դրա համար անհրաժեշտ է վերացնել բազմաթիվ իրավական խոչընդոտներ։