Քաղաքացին չկա ընտրացուցակում. անձնագրայինն անհասանելի է

Քաղաքացին չկա ընտրացուցակում. անձնագրայինն անհասանելի է

MediaHub-ն առավոտից՝ քվեարկության մենարկից սկսած քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրենց անունները բացակայում են ընտրողների ցուցակներում: Պարզվեց, որ այդ խնդիրը նաև մեզ է վերաբերում:

MediaHub-ի լրագրողն այսօր առավոտյան, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները գրանցված չեն ոչ մի ընտրատեղամասում։ Այլ կերպ ասած՝ ո՛չ ներկայիս բնակության հասցեով, ո՛չ էլ նախկին:

Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար խնդիրը ներկայացրեցինք Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի օպերատորին, ով մի քանի անգամ համակարգում փնտրելուց հետո ասաց ․ 

«Մոտեցեք անձնագրային և այնտեղ լուծեք հարցը, այնտեղ խնդիր լինելու դեպքում զանգահարեք: Պետք է մոտենաք հարցերը լուծեք, որ կարողանաք ընտրել. չեմ կարող ասել ինչ խնդիր է»:

Անձնագրայինի հետ կապ հաստատել չհաջողվեց: Այլ կերպ ասած՝ մի ընտանիք ևս զրկվեց քվեարկելու իրավունքից: 

Մարիա Զարգարյան