Երևանցիների հասցեներում գրանցված են այլ մարդիկ, նաև՝ օտարազգի. դիտորդ

MediaHub-ը ստանում է ահազանգեր դիտորդներից, որ երևանցիները ընտրատեղամասերում իրենց գրանցման հասցեով հայտնաբերում են գրանցված այլ անձանց, այդ թվում՝ օտարազգի:
«Ապա elections.am-ով (ԿԸՀ պաշտոնական կայքը – խմբ.) մարդիկ ստուգում և համոզվում են, որ իրենց տան հասցեով ապրում են ոչ միայն իրենց ընտանիքի անդամները, այլ անծանոթ մարդիկ, նաև այլ ազգության»,- MediaHub-ին ասաց դիտորդներից մեկը:
Նա նշեց, որ խնդրի մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին:
Հիշեցնենեք, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև 14 839 անձ, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ 14 839 անձից 109 առհասարակ քաղաքացիություն չունեցող անձիք են, 1639՝ կացության կարգավիճակ ունեցող անձիք, 628՝ փախստական, 10 308-ը Ռուսաստանի Դաշնության քաշաքացի։
Երևանի ավագանու կազմը համալրելու համար պայքարում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։
Մարիաննա Արամյան