Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի

Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի

Աֆղանստանի տարբեր շրջաններում վերջին օրերին ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ. հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղետների կառավարման նախարարությանը։

Tolo News-ը նշում է, որ հորդառատ անձրևներից ու ջրհեղեղներից վերջին մի քանի օրերին տուժել են Աֆղանստանի բազմաթիվ նահանգներում, այդ թվում՝ Քաբուլում, Փանջշիրում, Խոստում, Պակտիայում, Նանգարհարում և այլն:

«Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, մարդիկ, որոնց տները տուժել են ջրհեղեղից, տարհանվել են, նրանց տրամադրվել են վրաններ», - հավելել են նախարարությունից։

«Ջրհեղեղներից տուժել են հարյուրավոր ակր հողատարածքներ, որոշ տարածքներ դեռ ջրի տակ են»,- լրատվամիջոցներին ասել է Կունդուզ նահանգի բնակիչներից մեկը։