ԱՄՆ-ում և Վենեսուելայում ուղղաթիռներ են վթարվել

ԱՄՆ-ում և Վենեսուելայում ուղղաթիռներ են վթարվել

ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի վթարից 6 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է տեղի Wowktv հեռուստաալիքը: Bell UH-1B ուղղաթիռը վթարվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի Լոգան շրջանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղղաթիռ է վթարվել նաև Վենեսուելայում՝ Կարակասից հարավ գտնվող Վալյե-դել-Տույ կիրճի շրջանում: Learjet 55C բիզնես ջեթի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ուղղաթիռը թռիչքը սկսել էր Պուերտո-Կաբելիոյից և ուղևորվում էր Կարակասի օդանավակայան: