Ռուսաստանը զրկվեց 2023 թվականի Ունիվերսիադան անցկացնելու իրավունքից

Ռուսաստանը զրկվեց 2023 թվականի Ունիվերսիադան անցկացնելու իրավունքից

Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործկոմը որոշել է հաջորդ տարվա ամառային 32-րդ Ունիվերսիադան Ռուսաստանից տեղափոխել այլ երկիր։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ունիվերսիադան չի անցկացվելու Եկատերինբուրգում, սակայն չի տեղեկացրել նոր վայրի մասին։ Ունիվերսիադան նախատեսված է 2023 թվականի օգոստոսի 7-19-ը։

Ավելի վաղ FISU-ն Եկատերինբուրգին զրկել էր այս տարվա սեպտեմբերին նախատեսված Մարտարվեստների համաշխարհային խաղերն անցկացնելու իրավունքից։ Այդ մրցումները տեղի են ունենալու Թուրքիայի Սամսուն քաղաքում։