iSpace2 ստարտափը կառուցել է աշխարհում առաջին սուզանավ-մոտորանավը

Աշխարհում դեռեւս միակ նմանօրինակ նավի յուրահատկությունն այն է, որ նորույթը բաականին լավ է դրսեւրում իրեն ե՛ւ ջրի մակերեսին՝ որպես արագընթաց մոտորանավակ, որը կարող է մինչեւ 45 կմ/ժամ արագություն զարգացնել, ե՛ւ ջրի տակ՝ մինչեւ 50 մետր խորությամբ: Դրա մշակողն ու ստեղծողն իտալական iSpace2o ստարտափն է, գրում է «Տեխկուլտը»:
Ստորջրյա տարածքում օդի ապահովման խնդիրը լուծվել է Like-a-Fish արտոնագրված տեխնոլոգիայի օգնությամբ:
Deepseaker DS1-ը համալրված է Deepspeed շարժիչով, որը մեծ արագություն է ապահովում աղմուկի գրեթե ամբողջական բացակայությամբ: Նավի սրահը պատրաստված է մեքենայի ոճով՝ հարմարավետության համապատասխան տարրերով:
Նավում նավիգացիոն համակարգ է տեղադրվել արհեստական բանականության տարրերով՝ Tesla-ի ոճով, որը կառավարում է մարտկոցի աշխատանքը:
Նորույթի կառուցվածքը թույլ է տալիս ապահովել ներսում գտնվողների պաշտպանվածությունը ցանկացած բախման դեպքում: Խոչընդոտի հանդիպելու դեպքում անմիջապես գործարկվում են անվտանգության բարձիկները սրահի ողջ շրջագծով:
Հետագայում նախատեսվում է այն օգտագործել զբոսանավերում: