Չինաստանում շենքի փլուզումից հետո շուրջ 40 մարդ անհետ կորել է

Չինաստանում շենքի փլուզումից հետո շուրջ 40 մարդ անհետ կորել է

Չինաստանի Չանշա քաղաքում վեցհարկանի շենքի փլուզման հետևանքով ավելի քան 39 մարդ է անհետ կորել: Այս մասին  ապրիլի 30-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը:

Շենքում տեղակայված են եղել խանութներ, հանրային սննդի կետեր և փոքր հյուրանոց:

Հաղորդվում է, որ անհետ կորածներից բացի փլուզման պատճառով փլատակների տակ 23 մարդ է մնացել: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հինգ մարդու դուրս բերել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Տուժածների վիճակը կայուն է: