Անընդունելի է. Հայաստանում Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Անընդունելի է. Հայաստանում Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հայաստանում Իրանի դեսպան Բադախշան Զոհուրին ասել է, որ Իրանի համար անընդունելի են միջանցքային տրամաբանությամբ հնչող հաղորդակցությունների մասին հայտարարությունները՝ նկատի ունենալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին դեռ պատրանքներ ունեցող Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Այս մասին ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում ասել է Բադախշան Զոխուրին։

«Մեզ համար անընդունելի են միջանցքային տրամաբանության մեջ հնչող հաղորդակցությունների մասին հայտարարությունները, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- նշել է դեսպանը։