Ասել եմ՝ բանակը ինձնից «չէ» բառը չի լսի․ կոչո՞ւմ, մեդա՞լ, փո՞ղ, կունենաք․ Փաշինյան

Ասել եմ՝ բանակը ինչ ասի, ես «չէ» չի լսի, բանակը ինձնից «չէ» բառը չի լսի։ Այս մասին այսօր քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչ 2020 պատերազմի վերջ էլ նույն սկզբունքով եմ առաջնորդվել՝ կոչո՞ւմ ա պետք, կունենաք, մեդա՞լ ա պետք, կունենաք, փո՞ղ ա պետք, կունենաք, էլ ի՞նչ ա պետք կունենաք, սնո՞ւնդ ա պետք, կունենաք»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ բանակը ինչ ուզել է՝ տրամադրել է։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս ամենը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս հաստատել է։

Մանրամասները՝ տեսանյութում