Ադրբեջանն ասում էր՝ տուր ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով․ Փաշինյան

2019 թվականի դեկտեմբերի 31-ին իմ ընկալումը նույնն էր, ինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այս մասին այսօր քննիչ հանձնաժողովի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմի հավանականության մասին։

«Մի էական տարբերություն կա, այն ինչ գիտեի 2018 թվականի դեկտեմբերի 31-ին բանավոր, 2019 թվականի դեկտեմբերի 31-ին իմացա՝ գրավոր։ 2019 թվականին ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, տրամաբանությունը հետևյալն էր` տուր ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում