ՌԴ-ին ևս ձեռնտու էր պատերազմը, որ իր դիրքերն ամրապնդի․ Խաչատրյանը՝ Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող քննիչ հանձնաժողովի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից հետքրքրվեց, թե արդյո՞ք վարչապետը չի կարծում, որ դեպի պատերազմ տանող կանվեերը կանգնեցնելը անհնար էր, որովհետև տարածաշրջանային ուժերին անհրաժեշտ էր պատերազմը և իրենց շահերին հասնելու լավագույն միջոցն էր։

«Ադրբեջանին, Թուրքիային, իհարկե, ձեռնտու էր պատերազմը, ՌԴ-ին նույնպես, որ իր դիրքերը ամրապնդի Արցախում և զորքեր ունենա, ներքին քաղաքական ուժերին ևս, որ Արցախի հարցը լուծվի, հողերի հետ վերադարձ լինի, ոչ իրենց ձեռքով, որը իրենց մտածածով՝ իշխանափոխություն կբերի․ այսինքն՝ մեկ կրակոցով, երեք նապաստակ»,-ասաց Խաչատրյանը՝ հետաքրքրվելով, արդյո՞ք այս ուժերի միավորման արդյունքում անհնար էր կանգնեցնել կոնվեերը։

Փաշինյանն արձագանքեց, որայդպես չի կարծում։

«Մենք պետք է չհրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսլականից»։

Մանրամասները՝ տեսանյութում