Հարգանքի հարց ա, մենք էստեղ կնոպկա սեղմելու համար չենք․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու վերջին հերթական նիստն է։ Չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված են տարբեր մեծանուն հայերի պատվին հուշատախտակներ տեղադրելու հարցը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին զայրացրեց այդ հանգամանքը, որ չզեկուցվող հարցերի մեջ անցնում են հայ մեծերին վերաբերող հարցերը։

«Հարգանքի հարց ա, գոնե էդ մարդկանց անունները պիտի հնչեն։ Մենք էստեղ կնոպկա սեղմելու համար չենք։ Եթե էդ ա, եկեք բոլոր հարցերը առանց զեկուցելու ընդունենք, կնոպկան սեղմենք ու վերջ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։