Գագիկ Մելքոնյանը ստում է

Այսօր առավոտյան MediaHub-ը հրապարակում արեց՝ նշելով, որ ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանին չեն լսել։ Երեկ բանակի օրվա առթիվ միջոցառման ժամանակ իր ելույթում Փաշինյանն ասել էր, թե նախքան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը մենք կարող է սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում առաջարկենք Ադրբեջանին։
Ի՞նչ կարող ենք սպասել, արդյո՞ք վտանգավոր չէ այս հայտարարությունը մեր պետության համար․ հարցի պատասխանը ստանալու համար զանգել էինք նաև ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։
Վերջինս մեզ հետ զրույցում, սակայն, նշել էր, թե ծանոթ չէ այդ հայտարարությանը, ապա հավելել, որ երեկվա միջոցառմանը ներկա չի եղել։
Սակայն, միջոցառումը լուսաբանած Հ1-ի կադրերն ուշադիր ուսումնասիրելուց հետո մենք ֆիքսեցինք նաև Գագիկ Մելքոնյանին։
Փաստացի, Գագիկ Մելքոնյանը ստել է՝ նշելով, որ երեկ ներկա չի եղել բանակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ Թե ինչու է պատգամավորը ստել, չկարողացանք պարզել, քանի որ նա մեր զանգերին այլևս չպատասխանեց։
Նարե Գնունի