«Հարվածում են բոլոր օրգաններին». սննդաբանը նշել է առողջության համար 2 ամենավտանգավոր մթերքները

Բոլոր մթերքներն ունեն և՛ օգտակար, և՛ վնասակար հատկություններ։ Սակայն որոշներից պետք է խուսափել առողջությունը պահպանելու համար, ասում են բժիշկները, որոնց մեջբերում է CNBC-ն:
Բժիշկների կարծիքով՝ մեծահասակների և երեխաների սննդակարգում չպետք է ներառվեն քաղցր գազավորված ըմպելիքներ և արագ սննդի արտադրանք, ինչպիսիք են արիշտա, ապուրներ և շիլաներ: Այս մթերքները գերմշակված են և պարունակում են մեծ քանակությամբ նատրիում, շաքար և այլ վնասակար բաղադրիչներ, այդ թվում՝ բուրավետիչներ։ Այնուամենայնիվ, նման սննդի մեջ սովորաբար բացակայում է բջջանյութը:
«Ավելի լավ է ապուրը պատրաստել ինքներդ՝ ավելացնելով ձեր սիրելի բանջարեղենը։ Այս ուտեստը պարունակում է շատ ավելի քիչ աղ և շատ բջջանյութ, ինչը կարևոր է լավ մարսողության և առողջ քաշը պահպանելու համար։ Եթե դուք սիրում եք ակնթարթային ապուրներ, ընտրեք պահածոյացված տարբերակները, որոնք պարունակում են նատրիումի ցածր պարունակություն, բանջարեղեն և հատիկընդեղեն։