«Մենթական բեսպրեդելն» արդարացվեց

«Մենթական բեսպրեդելն» արդարացվեց

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, ով ակնհայտորեն խրախուսեց «մենթական բեսպրեդելը»: 

Ի շահ Փաշինյանի 

Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո Քննչական կոմիտեն հանցակազմ չի գտել այն ոստիկանների գործողություններում, որոնք Անկախության օրը բիրտ ուժով բերման էին ենթարկել պատերազմում զոհված զինվորների ծնողներին։ Որդեկորույս ծնողներն այդ օրը ի նշան բողոքի փորձել էին փակել վարչապետ Փաշինյանի ճանապարհը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Քննիչը Դատախազությանն առաջարկել է ոստիկանների դեմ հետապնդում չհարուցել։ 

Փաշինյանի ոստիկանները 

Հայաստանի ոստիկանությունը դարձել է Փաշինյանի միակ իրական հենարանն և ըստ այդմ՝ հանուն սեփական իշխանության պահպանման, գործող վարչապետն, ըստ էության, խրախուսում է ոստիկանական ցանկացած բռնություն՝ անցնելով նաև բարոյականության սահմանները: Պատահական չէ, որ «մենթական բեսպրեդելից» արդեն դժգոհում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլ նաև բազմաթիվ օտարեկրացիներ:

Վահրամ Բագրատյան