Կպատժվի՞ Փաշինյանի «Շիշ բռնողը»

Կպատժվի՞ Փաշինյանի «Շիշ բռնողը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայկ Սարգսյանն է (հայտնի «Շիշ բռնողը), ով, թերևս, հետևելով իր «գաղափարական հոր» «փնթի» վարքագծին, պետական գաղտնիք է հրապարակել:

Անպատասխանատուն

Հայկ Սարգսյանը օրեր առաջ իր հեղինակած խիստ վիճահարույց օրինագիծը ներկայացնելիս խոսել էր նաև բանակի մտահոգիչ իրավիճակից ու ձեռքի տակ ունեցած թվերը հրապարակել։ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն՝ 44 հազարից դարձել է 24 հազար», - ասել էր նա:
Սա պետական գաղտնիքի հրապարակման ակնհայտ փաստ է:

Փաշինյանի երկընտրանքը 

Ըստ օրենքի՝ Զինված ուժերի թվաքանակը պետական գաղտնիք է, և այս մասին տեղեկության հրապարակումը մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում։
Հիմա Փաշինյանը կանգնած է կոշտ երկընտրանքի առաջ՝ պատժել իր սանիկին կամ առաջնորդվել Մուսոլինիի հայտնի բանաձևով, ըստ որի՝ օրենքը միայն ընդդիմախոսներին պատժելու համար է, իսկ յուրայիններին կարելի է ամեն ինչ:

Վահրամ Բագրատյան