ՔՊ հավաքական դեմքն ու կարծիքը

ՔՊ հավաքական դեմքն ու կարծիքը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով ակամայից դառնում է ՔՊ հավաքական դեմքը:

«Խրոխտը»

Գագիկ Մելքոնյանը տրենդի մեջ է լինում, երբ հակառուսական կամ աշխարհաքաղաքական ինչ- որ հարց է քննարկվում: Այսօր այդպիսի օր է ու խորհրդարանի միջանցքում, հանդիպելով լրագրողներին, «խրոխտ» պատգամավորն ասել է. 
«ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս, բայց լավ ենք անում, որ նիստին չենք գնում»։

ՔՊ-ի «սրտից»

Գագիկ Մելքոնյանը, թերևս, չի էլ նկատում, որ դառնում է Փաշինյանի խոսափողը, իրենով մարմնավորում կամ ամբողջացնում է իշխանությանը, վերածվում է նրա արտաքին քաղաքականության ինքնանպատակության ադեպտի:
ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս, բայց լավ ենք անում, որ նիստին չենք գնում. իրականում այս մանկամիտ բանաձն էր նաև Արմեն Գրիգորյանի՝ Հանրայինին տված երեկվա «գրագետ» հարցազրույցի ուղերձը, որն այսօր մատչելի ձևով ժողովրդին ներկայացրեց Մելքոնյանը:

Վահրամ Բագրատյան