Ալենի «բացահայտումը»

Ալենի «բացահայտումը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով վերջին շրջանում դարձել է Փաշինյանի պարտվողական թեզերի հիմնական տրանսլյատորներից մեկը:

Ադրբեջանցիներին բերողը

«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու»,- նախօրեին լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը: Ընդ որում, այդ հարցազրույցում Սիմոնյանն այդ միտքը կրկնել է մի քանի անգամ:

Ինչո՞ւ խոսեց Սիմոնյանը 

Իհարկե, փախստականների մասին պնդումը Սիմոնյանը ներկայացնում է՝ որպես խաղաղության ռեժիմի հետևանք: Սակայն, մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանի հետ պայմանագրի տեքստում պարտադիր ներառվի ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը: 
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը լծվել են մի գործի՝ հասարակությանն ադապտացնել ադրբեջանական պահանջներին, այլ կերպ ասած՝ նախապատրաստել կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը:

Վահրամ Բագրատյան