Փաշինյանի իշխանության դեմքը

Փաշինյանի իշխանության դեմքը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն է, հայտնի՝ Ակա մականունով, ով աստիճանաբար դառնում է գործող իշխանության հավաքական կերպարներից մեկը: 

Ի՞նչ է պատահել 

Վանաձոր համայնքի ավագանու 2023թ․ նոյեմբերի 29-ի արտահերթ նիստի ժամանակ հնչել է հայհոյանք:
Ըստ մամուլի հրապարակումների՝ իրենց խնդիրները բարձրաձայնող քաղաքացիներին հայհոյողը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն է, որին 2022-ին այդ պաշտոնում նշանակել էր Փաշինյանը: 

Քրեականացվող իշխանություն 

Այս կրիմինալը հանրապետության երրորդ քաղաքի ղեկավար չէր դառնա, եթե Փաշինյանի հրահանգով չկալանավորվեր «5 րոպե պակաս» ռեժիմով քաղաքապետ վերընտրված Մամիկոն Ասլանյանը: Ի դեպ, նա կալանավորվել է շինծու մեղադրանքներով:
Բայց սրանով Փաշինյանը չի սահմանափակվել. իշխանությունն, ըստ էության, թույլ չի տալիս օրինական քաղաքապետի ընտրություն ու Փաշինյանի ստորագրությամբ՝ Վանաձորի գլխին կարգել է կրիմինալ հակումներ ունեցող մեկին:

Վահրամ Բագրատյան