Նիկոլի ծառան

Նիկոլի ծառան

 Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն է, ով շարունակում է քծնել Փաշինյանին՝ աթոռը պահպանելու համար: 

Երկու թեկնածու 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրության համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գործող նախագահ) և Արաս Օզբիլիսը (այս ամիս կարիերան ավարտած ազգային հավաքականի նախկին խաղացող)։ ՀՖՖ հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին: Ժողովի ժամանակ կկայանան ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ 

Ընտրություններ՝ առանց այլընտրանքի 

Արաս Օզբիլիսը տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց ցավում ենք, որ նա այս դեպքում դարձել է ՀՖՖ նիկոլական զույգի ինտրիգի մասը: Օզբիլիսի առաջադրումը Մելիքբեկյան- Նիկողոսյան զույգի մտահաղացումն էր, ինչի հետևանքով պետք էր խանգարել հնարավոր այլընտրանքային թեկնածուի հաղթանակը:

Իրական այլընտրանք չառաջադրվեց, Օզբիլիսը կապահովի «դեմոկրատական» ընտրությունների շղարշը, իսկ ՀՖՖ նախագահ կվերընտրվի Արմեն Մելիքբեկյանը, որի կամայական կառավարման հետևանքով՝ հայկական ֆուտբոլը, իր բոլոր սեգմենտներով, հայտնվել է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ:

Վահրամ Բագրատյան