Խուլիգանը

Խուլիգանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արեն Մկրտչյանն է, ով երեկ Ալավերդիում համակարգում էր իշխանության ցուցանակի տակ թաքնված խուժանի գործողությունները: 

Արենի «երազանքը» 

«Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք»,-համայնքապետի պաշտոնը զավթելու օպերացիայից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։ 

Ուզուրպատորը 

Փաստորեն, Արեն Մկրտչյանը շատ «երազկոտ» մարդ է, ինչի դրսևորումներն են Ալավերդիում մանդատագողությունը, իշխանության ուզուրպացիան, խուլիգանությունը, զոռբայությունը, ոստիկանական «բեսպրեդելը»: Մկրտչյանի «երազում» օրինական ընտրված համայնքապետը «չմո» է, որին ոստիկանները պետք է խոշտանգեն ու դուրս հրավիրեն իր աշխատավայրից:
Մնում է, որ Արենի «երազանքը» կապ ունենա նաև ալավերդցիների պատկերացումների հետ: Բայց իր երազի մեջ Արենը թքած ունի նաև այդ պատկերացումների վրա:

Վահրամ Բագրատյան