Սա իմ համայնքն է, սա իմ «կալոնկեն» է

Սա իմ համայնքն է, սա իմ «կալոնկեն» է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն է, ով շուտով դառնալու է ՔՊ  հավաքական դեմքերից մեկն է: 

Համայնքի բյուջեն՝ սեփական գրպանը 

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ 

Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5-ին։

«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ-ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը, և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։ 

Կոռուպցիայի բացահայտ դրսևորում 

Սա կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, ինչը կարող է դառնալ համայնքի ղեկավարի պաշտոնանկության լեգիտիմ հիմք: Այլ բան, որ Սափեյանը «երդվյալ» ՔՊ-ական է, ու նրան ոչինչ չի սպառնում: