«Քյասիբների» բանակ

«Քյասիբների» բանակ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն է, հայտնի Շիշ բռնողը, որի նախաձեռնությամբ ընդունվում է մի օրենք, որն ավելի կարող է խարխլել ԶՈւ հիմքերը:

«Հարուստների» օրենք

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է բանակից խուսափածների վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։ 
Օրինագծով առաջարկվում է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին 5 տարվա ազատազրկման փոխարեն կա՛մ ծառայել բանակում`երկու տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։

Սոցիալական անարդարության բացիլը

Ցանկացած օրենք, որն ուղղված է սոցիալական արդարության սկզբունքի խարխլմանը՝ ինքնին դրական ընկալում ունենալ չի կարող, մանավանդ, որ խոսքը վերաբերում է այնպիսի զգայուն համակարգի, ինչպիսին բանակն է:
Արդեն երեկ այս օրենքի առաջին հանրային ընկալումն այն էր, որ ընդունված կարգավորումից հետո մեր բանակն ավելի «բանվորա- գյուղացիական» է դառնում՝ դրանից բխող հետևանքներով:

Վահրամ Բագրատյան