Ինչպե՞ս աշխարհի բնակչությունը կսկսի նվազել. հետազոտություն

Ինչպե՞ս աշխարհի բնակչությունը կսկսի նվազել. հետազոտություն

Առաջիկա տասնամյակներում աշխարհի բնակչությունը կսկսի նվազել 14-րդ դարում բռնկված ժանտախտի համաճարակից հետո առաջին անգամ։ Պատճառը ծնելիության մակարդակի կտրուկ անկումն է լինելու։ Վկայակոչելով Lancet ամսագրում հրապարակված համաշխարհային պտղաբերության ուսումնասիրությունը, գրել է Telegraph թերթը։

Պարբերականը հիշեցրել է, որ ժանտախտի համաճարակը պատմության միակ շրջանն է եղել, երբ մոլորակի բնակչությունը սկսել էր նվազել։ Հիվանդությունը հարվածել էր 50 միլիոն մարդու ամբողջ աշխարհում. արդյունքում Եվրոպայի բնակչությունը նվազել էր մոտ մեկ երրորդով, իսկ մոլորակի մարդկանց ընդհանուր թիվը նվազել է մինչև 350 միլիոն:

Այս անգամ երկրագնդի բնակչությունը կնվազի ծնելիության կտրուկ անկման պատճառով։ Թերթն ընդգծել է, որ բնակչության աճ ապահովելու համար այս պարամետրը պետք է լինի 2,1 երեխա մեկ կնոջ համար։ 2021 թվականի վերջին գիտնականները ծնելիության համաշխարհային մակարդակը գնահատել են 2,23, սակայն հավելել են, որ վերջին տասնամյակներում այս արժեքի կայուն նվազման միտում է նկատվել։ Այսպիսով, եթե 1950 թվականին աշխարհում ծնելիության մակարդակը կազմում էր 4,84, ապա, ըստ փորձագետների կանխատեսումների, մինչև 2050 թվականը այն կհասնի 1,83-ի, իսկ մինչև 2100 թվականը կնվազի մինչև 1,59-ի։

Աշխարհի երկրներից ծնելիության ամենաբարձր ցուցանիշները 2021 թվականին ունեցել են Չադը, Նիգերը և Սոմալին՝ համապատասխանաբար 6,99, 6,97 և 6,54: Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների համար նույն արդյունքները եղել են համապատասխանաբար 1,48, 1,49 և 1,64: Սպասվում է, որ Ռուսաստանում ծնելիության մակարդակը 2050 թվականին կնվազի մինչև 1,33, իսկ մինչև 2100 թվականը մինչև 1,21։

Օքսֆորդի համալսարանի բնակչության գիտությունների գծով տնօրեն Մելինդա Միլսն ասել է, որ քանզի բնակչությունը նվազում է և ծերանում, անհրաժեշտություն կա վերակազմավորել հասարակության հիմնական տարրերը, ինչպիսիք են պարենային անվտանգությունը և ազգային ենթակառուցվածքները: «Բնակչության կառուցվածքը ազդում է ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են դպրոցները, բնակարանները, տրանսպորտը, առողջապահությունը և կենսաթոշակները»,- նշել է նա:

Հետազոտության համահեղինակներից Նատալյա Բհաթաչարջին ասել է, որ բնակչության նվազումը կհանգեցնի «միգրանտների համար մրցակցության», որն անհրաժեշտ է տնտեսության աճը պահելու համար: