«Ոչինչ չեմ հասկանում, ոչնչից տեղյակ չեմ»․ Արմեն Չարչյան

«Ոչինչ չեմ հասկանում, ոչնչից տեղյակ չեմ»․ Արմեն Չարչյան

Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացրեց, որ մեր աղբյուրների հավաստմամբ՝ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար։

MediaHub.am-ը կապ հաստատեց ընդդիմադիր պատգամավորի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ։

«Ոչինչ չեմ հասկանում, ոչնչից տեղյակ չեմ։ Երբ ինձ կտեղեկացնեն, կբացատրեն՝ ինչ ու ոնց, կմեկնաբանեմ։ Հիմա՝ no comment»,- ասաց Չարչյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ նախագահին երեք միջնորդություն է ներկայացվել, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Նարե Գնունի