Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի՞. դատախազը դիմել է ԱԺ-ին
Ազգային Ժողովը ՀՀ գլխավոր դատախազից ստացել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Այս մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ նախագահին երեք միջնորդություն է ներկայացվել, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։