Կբախվե՞ն ՌԴ-Արևմուտք շահերն ու առաջնահերթությունները թուրք-սիրիական հակամարտության շրջանակներում. մեկնաբանում է արևելագետը

Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին: Նա մասնավորապես նշել էր, որ Թուրքիան մուտք է գործում Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգություն գոտի ստեղծելուն ուղղված գործողության հերթական փուլ։

Էրդողանը նաև նշել էր, որ առաջիկայում թուրքական բանակը Թել-Ռիֆաաթի և Մանբիջի շրջանները կզտի այդտեղ գործող ահաբեկչական կառույցներից։ Աստիճանաբար այդ գործողությունները կտարածվեն նաև Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների վրա: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Թուրքիայի զինված ուժերի կողմից, օգտագործվում են իր երկրի վրա հարձակումներ իրականացնելու համար: Տարվա սկզբից այդ հատվածներում հաճախակի են դարձել թուրքական բանակի ու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» միջև բախումները:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Դամասկոսը մերժում է Թուրքիայի թշնամական գործողությունները, որոնք իրականացվել են օրեր առաջ Էլ-Հասակա քաղաքի մերձակայքում: Այդ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճով և, մասնավորապես, քաղաքացիական բնակչության վրա դրա ազդեցության կապակցությամբ: «Մենք շարունակում ենք, ինչպես ասել ենք, պահպանել հրադադարի գործող գծերը։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում