Հատուկ միջոցները կիրառվել են շատ տեղին. գազազած շներին հարկավոր է քնեցնել․ Աղազարյան

 Հատուկ միջոցները կիրառվել են շատ տեղին, ոստիկանությունը մի մակարդակ ցածր կոշտությամբ է արձագանքել իրողություններին: Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով hունիսի 3-ին տեղի ունեցած իրադարձություններին։

«Անկասկած, ոստիկանությունն ունի աշխատելու իր սեփական մեթոդաբանությունը՝ օրենքներով պայմանավորված: Մինչև այսօր իրավիճակին համապատասխան մի աստիճան, մակարադակ ցածր վերաբերմունք են ցուցաբերել»,-ասաց նա։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ հավաքներին մասնակցողների շարքում կան քաղաքացիներ, որոնք ունեն դժգոհություններ իշխանություններից, կան նաև քաղաքացիեր, որոնք ուզում են իրենց ապօրինի ունեցվածքը փրկել և կա թաքնված 150-200 հոգանոց խումբ, որը սպասում է սև գործ կատարելուն՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնեն և իշխանությունը զավթեն։

Ըստ նրա՝ մինչև հունիսի 3-ը, ի պատիվ ոստիկանության և նաև ընդդիմության, ամեն ինչ համեմատաբար նորմալ է եղել, բայց քանի որ փող ծախսողները նպատակին չեն հասնում, գազազում են։

«Գազազած շներին հարկավոր է գոնե քնեցնել»։ Անդրադառնալով հարցին՝ քաղաքացիների՞ն է անվանում գազազած շներ՝ Հովիկ Աղազարյանն ասաց․ «Խոսքը նրանց մասին է, ովքեր երաժշտությունը պատվիրում են, փողերը՝ ծախսում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան