Լարախաղացի իրավիճակում ենք, ընդդիմությունը նախկին նախագահների շրջանակից դուրս պետք է գա․Դիլբարյան

Ճիշտ էին այն փորձագետները, ովքեր նշում էին՝ Նիկոլ Փաշինյանի` իշխանության եկած ճանապարհով նրան իշխանությունից հեռացնելը անհնար է, պետք է այլ գործիքակազմ գտնել։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք արագ ելքեր գտնի։ «Լարախաղացի իրավիճակում ենք, վտանգավոր հանգրվանում անհրաժեշտ է ձևավորել ազգային համախումբ, թիմ։ Չձևավորվեց այն հավաքական թիմը, որը պետք է լիներ իրական փոխզիջման, ազգային փոխհամաձայնության արգասիք»,-նշեց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ հանրությունը ուզում է տեսնել համախմբում նախկին նախագահների և Նիկոլ Փաշինյանի արատավոր շրջադարձից դուրս, անհրաժեշտ է այդ շրջանակից դուրս գալ։

Մանրամասները՝ Անի Գևորգյանի հարցազրույցում