Նախաքննական մարմինները ռեպրեսիա են իրականացնում դրանք բռնապետի սեղանին դնելու համար․ Վարոսյան

Նախաքննական մարմինները ռեպրեսիա են իրականացնում դրանք բռնապետի սեղանին դնելու համար․ Վարոսյան


Այն, ինչ կարելի էր Նիկոլ Փաշինյանի շարժմանը,  այլևս ոչ ոքի չի կարելի. կպատժվեն։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ խոսելով ընդդիմության պայքարի, գործողությունների և իշխանության արձագանքի մասին։ 


Փաստաբանի խոսքով՝ այս իշխանությունը որպես ընդդիմություն է գործում․ 100 տարի էլ Փաշինյանը իշխի՝ չի հասկանալու՝ ինչ է իշխանությունը։ 


Ըստ Վարոսյանի՝ վերջին օրերին  իրավապահ մարմինների գործողություններն ավելի շատ հիշեցնում են հաղորդագրություններ, որոնք պետք է դրվեն բռնապետի սեղանին։ 


 «Ինչի՞ վրա եք ուրախանում, մարդ կալանավորելո՞ւ։ Ցավոք, մեր պետական նախաքննական մարմինները չեն հասկանում, որ իրենք ռեպրեսիայի մարմին չեն։ Ցանկացած գործով դուք չեք տեսնի, օրինակ՝ մեկ պրեսռելիզ այն մասին, որ քրեական գործը կարճվել է, որ «քննեցինք, քննեցինք, պարզվեց մարդն անմեղ էր, հետապնդումը դադարեցրինք», ինչի՞ չկա, չէ որ դա էլ է նրանց գործը, դա անում են, բայց չեն հայտարարում, այստեղ թաքնված է այն, որ պարզապես ռեպրեսիա իրականացնող մարմին են»,-ասաց փաստաբանը։


Մանրամասները՝ տեսանյութում