Վտանգավոր է․ ՀՀ վարչապետը պաշտոնականացնում է Ալիևի կեղծ թվերը գերիների վերաբերյալ․ Սահակյան

Վտանգավոր է, երբ ՀՀ վարչապետը պաշտոնականացնում է Ալիևի կեղծ թվերը գերիների վերաբերյալ․ այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների իրական թիվը 119 է։

Սահակյանը նշեց, որ գերիների վերադարձն առաջնահերթ է և այս իշխանությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի նոր պահանջների բավարարումը և միջազգային հանրությանը ներկայացնի իրականությունը։

«Եթե մի պետություն խաղաղության է պատրաստվում, ապա այն պետք է բարեխղճորեն գործի և միտումնավոր չկեղծի թվերը, իսկ Ադրբեջանի պարագայում մենք բացառապես տեսնում ենք իրականությունը խեղաթյուրելու, մոլորեցնելու բաց միտումը»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան