Շրջափակեցին, ասացին՝ 30 րոպեում լքեք գյուղը․ ամեն ինչ թողել, դուրս ենք եկել․ Մյուրիշենի գյուղապետ

Շրջափակեցին, ասացին՝ 30 րոպեում լքեք գյուղը․ ամեն ինչ թողել, դուրս ենք եկել․ Մյուրիշենի գյուղապետ

Մի փոքր Մյուրիշեն գյուղի բնակիչներով սփռվել ենք Մեղրիից մինչև Գյումրի։ MediaHub-ին Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշենի վարչական ղեկավար Բորիկ Մեջլումյանը պատմեց, որ գյուղն ավելի շուտ է դատարկվել, չեն հասցրել նույնիսկ իրերը հավաքել։

«Գյուղի բնակիչներից մեկը թշնամու, երեքն էլ` չարաբաստիկ պայթյունի զոհը դարձան։ Մենք գյուղից դուրս ենք եկել առանց ոչ մի բանի: Մեզ մինչև տարհանումը շրջափակեցին, ասացին՝ 30 րոպեում լքեք գյուղը, մեր շորերը հագել ու դուրս ենք եկել, ինչ կա, մնաց էնտեղ»,- ասաց նա։

Մեջլումյանի փոխացմամբ՝ տեղահանված համագյուղացիների խնդիրները հիմնականում կեցավայրն է, որը ոչ բոլորն են գտնում։

«Հյուրատներում են, ժամանակավոր կացարաններում, բարեկամների տանը, դա էլ մեկ այլ խնդիր է, մի փոքր տանը 6 անձով են ապրում, մնալու տեղ չունեն։ Սննդի համար օգնում են, մի կերպ յոլլա են գնում։ Էնտեղ էլ, մինչև Հակարի կամուրջն անցնելը, երկու օրվա սնունդ էինք ճարել, որ կարողանանք գոնե Հայաստան հասնել։ Մեղրի, Կապան, Չարենցավան, Հրազդան, Էջմիածին, Գյումրի․․․ էսպես անընդհատ կարող եմ թվարկել, սփռվել ենք»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․514 անձ է ժամանել Հայաստան:

Լիաննա Թորոսյան