Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի գները դեռ հայտնի չեն, վաճառքը չի մեկնարկել. զգուշացում

Մի քանի օր առաջ լրատվական կայքերը, հղում անելով մի կայքի, հրապարակել էին աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները: Մասնավորապես, համերգի տոմսերը իբր վաճառում էր Ticket-am.com կայքը, որը, պարզվեց, կեղծ կայք է, որը զբաղված է կեղծ տոմսերի վաճառքով։
MediaHub-ը ստուգեց Ջենիֆեր Լոպեսի պաշտոնական կայքը, որտեղ վաճառքի են հանվում իր համերգների տոմսերը։ Պարզվեց, որ երևանյան համերգի տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել, Լոպեսի կայքում այս պահի դրությամբ վաճառվում են միայն մինչև հունիս ամսվա համերգների տոմսերը։
Հիշեցնենք, Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Երևանի Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում
Ջեյ Լոնամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել էր «Ինստագրամ»-ի իր էջում։ Հրապարակվել էր այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր «Up all night» խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում։ Ըստ այդմ, տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։
Մարիաննա Արամյան