Ինչ են քննարկել ՔՊ-ն ու Սուրեն Պապիկյանը փակ նիստում

Ինչ են քննարկել ՔՊ-ն ու Սուրեն Պապիկյանը փակ նիստում

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվել է ՔՊ խմբակցության փակ նիստը, որին հրավիրված է եղել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

MediaHub-ի աղբյուրը հայտնեց, որ փակ նիստում ավելի շատ Պապիկյանի հաշվետվություն ներկայացնելու հարցն է քննարկվել, հատկապես վերջին ողբերգական իրադարձություններից հետո, երբ հասարակության շրջանում ակտիվ շրջանառվում է, որ զինծառայողները նման անմխիթար պայմաններում են ապրում, ինչ-որ տներում, որոնք անվտանգային առումով խոցելի են:   

ՔՊ-ական պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվում, ինչ վարկածներ կան հրդեհի պատճառների մասին: Պահանջել են, որ Սուրեն Պապիկյանը հաշվետվություն ներկայացնի, թե ՊՆ-ն այս ընթացքում ինչ աշխատանքներ է կատարել, քանի որ այն, ինչ արվել է, ըստ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների, տեսանելի չի հանրությանը, ինչի հետևանքով իշխանությունները սուր քննադատության են ենթարկվում: Ըստ էության, իշխանությունները փորձում են այսկերպ կանխել հնարավոր բողոքի ալիքը, հասկանալով, որ սա մեր հասարակության համար զգայուն  թեմա է:

MediaHub-ի աղբյուրը նաև ասաց, որ Պապիկյանի հրաժարականի հարց չի քննարկվել. Իշխանությունների օրակարգում նման թեմա չկա, քանի որ «Պապիկյանն ի՞նչ մեղավոր է, որ հրաժարական տա»:

Լիա Սարգսյան